Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Բուժհաստատություններում զինծառայողների մահացության շատ-շատ ցածր ցուցանիշ ունենք». նախարար

«Բուժհաստատություններում զինծառայողների մահացության շատ-շատ ցածր ցուցանիշ ունենք». նախարար
777
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 21:25

«Ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը վիրավոր զինծառայողների շրջանում տատանվում է 15-16 տոկոսի շրջանակներում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկացրեց ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը:

Նա հայտնեց, որ ամենից շատ բժշկական խնամք պահանջվում է այն զինծառայողներին, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում կամ՝ ինտենսիվ թերապիայի. այդ դեպքերը, նախարարի խոսքով, ամենամեծ ծանրաբեռնվածությունն են առաջացնում:

«Բուժհաստատություն տեղափոխված զինծառայողների մահացության շատ-շատ ցածր ցուցանիշ ունենք, եթե համեմատենք այլ ռազմական կոնֆլիկտների ժամանակ եղած մահացության դեպքերի հետ»,- ասաց նա: