Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մենք չենք պատրաստվում դադարեցնել այդ գործընթացը». Բորել

«Մենք չենք պատրաստվում դադարեցնել այդ գործընթացը». Բորել
991
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 00:04

Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո պատասխանելով ԵՄ և Ռուսաստանի հարաբերությունների մասին հարցին՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելն ասել է, որ ՌԴ-ն և Եվրոմիությունը համագործակցում են տարբեր հարցերում:
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, և Մակրոնը պետք է խոսի Պուտինի հետ, եթե մենք ուզում ենք հրադադար հաստատել: Մենք չենք պատրաստվում դադարեցնել դա՝ Նավալնիի գործով պատժամիջոցների պատճառով»,- ընդգծել է Բորելը:
Նա ասել է, որ հանդիպմանը Ֆրանսիայի ԱԳ նախարարը ներկայացացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցությունների վերսկսմանը:
«Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք էական աջակցություն ցուցաբերել հոկտեմբերի 10-ին համաձայնեցված հրադադարին, որի իրագործումը շատ կարևոր է: Նախարարները նաև ընդգծեցին, որ տարածաշրջանային բոլոր խաղացողները պետք է նպաստեն ռազմական գործողությունների դադարեցմանը և խաղաղությանը»,- ասել է Բորելը: