«ԱՄՆ-ը պետք է դադարի փաղաքշել Անկարային»․ Բայդեն

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ.
«Ես խորապես մտահոգված եմ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի խախտմամբ և հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսմամբ։ Անօդաչու թռչող սարքերը, ականանետերն ու հեռահար հրետանին շփման գծի երկու կողմերում հարյուրավոր կյանքեր են խլում:
Անբացատրելի է, որ Թրամփի վարչակազմը հիմնականում պասիվ էր և չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ Պետքարտուղար Պոմպեոն ոչ մի հեռախոսազանգ չեն ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ տարածաշրջանում բռնկում է: Դիվանագիտությունը Մոսկվային պատվիրակելու փոխարեն վարչակազմը պետք է առավել ակտիվ մասնակցություն ունենա ամենաբարձր մակարդակով՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտական գործողությունների դադարեցման և երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու ուղղությամբ։
Թրամփի վարչակազմը պետք է Ադրբեջանին ասի, որ չի հանդուրժի ռազմական լուծում պարտադրելու նրա փորձերը։ Նա պետք է դադարեցնի փաղաքշել Անկարային, ու ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որպեսզի նրանք հեռու մնան այդ հակամարտությունից։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելն ու ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են։ Դիվանագիտական հանգուցալուծմանը հեշտ չի լինելու հասնել, սակայն Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել։ Դա պետք է անել շտապ՝ նախքան ավելի շատ կյանքեր կորցնելն ու հակամարտության ընդլայնումը»։

«Իրանի պատասխանը ցանկացած արկածախնդրության և ճնշման կլինի կոշտ ու արագ»․ Ղալիբաֆ
5212:25
«Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի վճիռը»․ Արա Ղազարյան
5912:00
«Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից»․ Գառնիկ Դավթյան
5511:30
«Գոյություն ունի՞ Տիգրանաշենը Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու մասին փաստաթուղթ․ հարցում էի ուղարկել Մհեր Գրիգորյանի գրասենյակ»․ Դավիթ Գալստյան
5911:24
«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»․ Արմեն Հովասափյան
6111:12
Ամերիկյան ԶԼՄ-ները հայց են ներկայացրել Թրամփի դեմ
14011:06
«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ Թևանյան
6910:00
«Արդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում»․ Տիգրան Աբրահամյան
6609:42