Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Թրամփը ժամանել է Շենժեն

Թրամփը ժամանել է Շենժեն
55
Այսօր, 13:55

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստանի Շենժեն քաղաք՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի շրջանակում վաղը նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Նշվում է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն իր պաշտոնավարման ընթացքում երբեք չի գնացել օդանավակայան՝ դիմավորելու այցով ժամանող ԱՄՆ նախագահին։ Արարողակարգին մեծ նշանակություն տվող Չինաստանում՝ Շենժենում կարմիր գորգի վրա Սիի ներկայությունը շեշտում է այն կարևորությունը, որ Չինաստանը տալիս է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։

Թրամփը ժամանել է Շենժեն