«14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր». Գևորգ Դերձյան

308
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 13:25
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Վարդենիսում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով՝ անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց նկատվում է դրական դինամիկա: Վիճակը կայունանում է:
Վիրաբուժական միջամտության կարիք չունի:
Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս են եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Երևան:
Ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»։

«Փայտածուխի արտադրամասերն աղտոտում են բնությունը»․ Ոսկան Սարգսյան
2914:42
Թրամփը խոստովանել է, որ դիմահարդարման պարագաներ է օգտագործում
9314:18
«Մենք բռնագաղթված ենք, բայց չենք հրաժարվել Արցախից»․ Հակոբ Հակոբյան
5414:12
«Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը»․ «Ուժեղ Հայաստան»
6013:42
«Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու»․ Սամվել Կարապետյան
7512:00
«Ընդամենը մեկ ղեկավարի հետ է հանդիպում ու սխալ ասում այդ մարդու ղեկավարած երկիրը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
9311:42
«Տիգրան Ավինյա՛ն, արժե, որ չորս րոպե տրամադրեք՝ նայեք»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
9511:00
«Ինչ-որ մեկը կարծում է՝ սա դիվանագիտությո՞ւն է»․ Զարուհի Մուրադյան
8910:24