«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման մասին, սակայն այս հայտարարությունը դուրս մնաց հանրային օրակարգի կենտրոնից։ Մինչդեռ այստեղ կա մի ուշագրավ հանգամանք․ ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը, և ինչո՞ւ առաջիկայում սպասվող պայմանագրի ստորագրման ու վավերացման մասին խոսակցություններին փոխարինեց մինչև 2031 թվականը սահմանված ժամկետը։
Ընդամենը մեկ ամիս առաջ նա փրփուրը բերանին խոսում էր առաջիկայում սպասվող վավերացման մասին, իսկ այժմ պարզվում է, որ այդ գործընթացի համար անհրաժեշտ է սպասել մինչև իր կառավարման ժամկետի ավարտը։ Այսպիսի կտրուկ փոփոխությունը պատահական համարելն առնվազն միամտություն կլինի։
Ակնհայտ է, որ խաղաղության օրակարգում ամեն ինչ այնքան էլ «օկ» չէ։ Նշանակո՞ւմ է սա, որ արտաքին խաղաղարարները և Ադրբեջանն իրենց հերթական «դոսյեն» են ներկայացրել տարածաշրջանային «ժանգլյորին», իսկ վերջինս էլ, հասկանալով, որ նախկինում գծված սցենարն այլևս չի աշխատում, հանրությանն անուղղակիորեն ակնարկում է մինչև 2031 թվականը ձգվող գործընթացի մասին։ Եթե մեկ ամիս առաջ խոսքը մոտալուտ վավերացման մասին էր, իսկ այսօր հնչում է հինգ տարվա ժամկետ, ապա պետք է հասկանալ՝ ի՞նչ է փոխվել բանակցային սեղանի շուրջ, և ի՞նչ նոր պայմանների հետ է ստիպված հաշվի նստել Փաշինյանը։
Արդյո՞ք Ադրբեջանն առաջ է քաշել նոր պահանջներ, արդյո՞ք արտաքին խաղացողներն են փոխել պայմանավորվածությունների շրջանակը, թե՞ նախկինում հանրությանը ներկայացված լավատեսությունը պարզապես իրականության հետ կապ չուներ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Փաշինյանը պարտավոր է տալ։
Բայց կա նաև քաղաքական հաշվարկը։ Խաղաղությունը Նիկոլի համար վաղուց վերածվել է իշխանության լեգիտիմության գործիքի․ այն անընդհատ ներկայացվում է որպես մոտալուտ արդյունք, մինչդեռ դրա իրականացման ժամկետը տեղափոխվում է ապագա։ Հիմա էլ 2031 թվականը դառնում է նոր սահմանագիծ, որով հասարակությանն անուղղակիորեն ակնարկվում է, որ սպասվող հանգուցալուծումը կարող է շատ ավելի հեռու լինել, քան նախկինում էր հայտարարվում։
Ստացվում է՝ խաղաղության խոստումը քաղաքական արդյունք է ապահովում այսօր, իսկ դրա իրականացման պատասխանատվությունը տեղափոխվում է վաղվա օր։ Եվ եթե ընդամենը մեկ ամիս առաջ պայմանագրի վավերացումը մոտ ապագայի հարց էր, ապա ի՞նչ նոր հանգամանքներ ի հայտ եկան, որ այժմ անհրաժեշտ է հինգ տարի։
Թերևս հենց այս հարցի պատասխանն է բացահայտելու՝ 2031-ի ժամկետը խաղաղության ճանապարհային քարտեզի՞ մաս է, թե՞ հանրությանը նոր պահանջների ու զիջումների հնարավորությունն աստիճանաբար ընդունելուն նախապատրաստելու հերթական քաղաքական քայլը»։

«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2610:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4209:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
7609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
6609:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
11504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
12303:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12901:12