Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թուրքիայում տուն գնած իր քաղաքացիներին հորդորել է վաճառել դրանք

Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի միջև առկա լարվածությունը շարունակում է տնտեսական նոր դրսևորումներ ստանալ:
Թուրքական ապրանքները բոյկոտելուց հետո այժմ էլ արաբական ամենամեծ միապետության թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը կոչ է արել Թուրքիայում բնակարան գնած իր քաղաքացիներին վաճառել այդ անշարժ գույքը: Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Haber7-ին:
Ըստ թուրքական աղբյուրի՝ արաբական երկրի ղեկավարությունն անձամբ է զանգահարում Թուրքիայում տներ գնած իր քաղաքացիներին ու հորդորում վաճառել դրանք: Ըստ թուրքական վիճակագրական ծառայության տվյալների՝ Իրաքի քաղաքացիներից հետո Թուրքիայում ամենաշատը բնակարան գնող օտարերկրացիները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են: Վերջին 5 տարում Թուրքիայում օտարերկրացիներին վաճառվել է 122.000 տուն։ Գնորդների 10.3 %-ը (10.653) կազմում են սաուդացիները:
Նշվում է, որ Սաուդյան Արբիայի ներքին հետախուզության ծառայությունն սկսել է վերահսկել դեպի արտասահման դրամական փոխանցումները և տուգանքներ է նշանակել դեպի Թուրքիա 100 հազար դոլարից ավելի փոխանցումներ անողների նկատմամբ: Թուրքական կողմի պնդմամբ՝ սաուդական գլխավոր հետախուզության վարչությունը ճնշումներ է գործադրում Թուրքիայի հետ առևտրական հարաբերություններ ունեցող իր գործարարների վրա՝ ստիպելով հրաժարվել դրանից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Սաուդյան Արաբիայի արքայազններից Աբդուլռահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդն էր հորդորել բոյկոտել թուրքական ապրանքները:

«Էս տղերքն էին խանգարո՞ւմ ձեր «խաղաղությանը»». Աստղ Գալեյան
214:18
«Ամբողջ պատերազմը երկու արտահայտության մեջ». Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
914:12
«Երբ իշխանությունները փոխվեն, պատերազմի բոլոր հանգամանքները կբացահայտվեն». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
2714:00
«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրեն Սուրենյանց
4213:42
«Հայ ժողովրդի ուժը եղել է Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնության մեջ. Արցախն ու Սփյուռքը կտրեցին, Հայաստանին մենակ են թողնում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4413:18
«Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը ավելի է հեռվանում խաղաղությունից». Տիգրան Աբրահամյան
5613:00
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6112:48
«Ադրբեջանն այս պայմանական խաղաղության ժամանակահատվածն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
6412:36