Մի խումբ երիտասարդներ մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

«Զինվորի կողքին» կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ հոկտեմբերի 15-ին փոշուց և բեկորներից մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում նշվում է, որ նախաձեռնությանն արձագանքել է Շուշիի շրջանի վարչակազմը:
«Առաջնագծում լսեցինք Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրետակոծության լուրը և քանի դեռ այստեղ ենք, որոշեցինք շատ թե քիչ բարեկարգել մեր սրբությունը: Սրանով մենք փորձեցինք ուղերձ հղել մեր ժողովրդին, որ երբեք չհուսահատվեն, որովհետև եկեղեցին հրետակոծելով թշնամու նպատակէ ունեցել կոտրել մեր կամքը, բայց դա նրանց չհաջողվեց, որովհետև երեք արժեք ունենք, որը ոչ-ոք չի կարող մեզանից վերցնել՝ հավատքը, մեր միասնությունը և ազատ ապրելու իրավունքը»,- ասել է նախաձեռնող երիտասարդներից մեկը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն:

«Երևանի քաղաքապետարանն ու ինքնակամ կառույցները». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
1722:12
Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրն աղտոտված է
3121:52
«1967 թ-ին գրավված Գոլանի բարձունքները կմնան սիրիական տարածք». Ահմեդ ալ-Շարաան՝ ՄԱԿ-ում
11721:25
Ուկրաինան և Ֆինլանդիան ստորագրել են անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագիր
10821:00
50 երկիր և Եվրոմիությունը կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել կրակը
12620:43
Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմը
10420:00
Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է
5919:48
Ուկրաինայի կողմից գերի վերցված յուրաքանչյուր տասը մարդուց մեկը Ռուսաստանի քաղաքացի չէ
11419:43