«Միասին պատմություն ենք կերտել»․ Թրամփ

ՀՀ կառավարությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության օրվա առիթով։
Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը։ Արդեն 35 տարի է՝ Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամ գործընկեր է։ Մինչ մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) պատմական նախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում ՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը։ Ինչպես քննարկել էինք օգոստոսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում։ Ձեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համար։
Մեր ժողովուրդների ընդհանուր արժեքները շարունակում են հիմք ծառայել մեր երկու երկրների միջև առկա բարեկամության համար։ Շնորհավորում եմ հայ ժողովրդին և Ձեր Կառավարությանը»։

Նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում
305Երեկ, 10:54
«Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»․ ԱԱԾ
30922.10.2026, 09:42
Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է տարածել (տեսանյութ)
40421.10.2026, 11:30
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ
39021.10.2026, 10:06
«Տղամարդը ձերբակալվել է». ՆԳՆ
43420.10.2026, 11:54
Մեղադրանք է ներկայացվել Հովիկ Աբրահամյանի եղբորը (տեսանյութ)
36520.10.2026, 10:42
Հանրային քննարկման է ներկայացվել հետվճար տրամադրելու միջոցառումը մինչև 2029թ․ շարունակելու նախագիծը
31120.10.2026, 10:14
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
42819.10.2026, 16:48