«Արցախցիները Ադրբեջանից վաղ թե ուշ ստանալու են փոխհատուցում». Արա Ղազարյան

«2025 թվականին արցախցիների գույքային իրավունքի 657 դիմում է ներկայացվել ՄԻԵԴ։ Այս տարի արդեն իմ գրասենյակի ուժերով ամեն օր հինգ-վեց ընտանիք ընդունում ենք։ Մարդիկ ցանկանում են տեր կանգնել իրենց իրավունքին։ Խաղաղության պայմանագրի նախագծում իրավական պաշտպանության մեխանիզմներ չկան, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի առաջարկում նման մեխանիզմ, միջազգային տրիբունալների դռները բաց են։ Դա կարևոր է ոչ միայն արցախցիների գույքի, այլև՝ 10-15 տարի անց Հայաստանի համար՝ քաղաքականության տեսանկյունից»,- այս մասին ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկման ժամանակ ասաց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն միանշանակ ունի անելիք, կարող է Ադրբեջանից պահանջել, մանավանդ որ կա միջազգային տրիբունալի որոշում, որ Ադրբեջանը պարտավոր է պահպանել հայերի թողած գույքը, և այդ որոշումը չի վերացել։
«Վերադարձի իրավունքը միջազգային իրավունքով երաշխավորված է, մանավանդ, երբ անձինք դուրս են եկել զինված հակամարտության ընթացքում․․․ Վերադարձի իրավունքը հիմնականում գույքային իրավունքի ներքո է դիտարկվում, դրա համար մենք շեշտը դնում ենք գույքային իրավունքի վրա, իսկ այն, որ արցախցիները վաղ թե ուշ ստանալու են ռեպարացիա՝ փոխհատուցում իրենց գույքի դիմաց՝ թեկուզ 10 կամ 20 տարի անց, ես դրանում համոզված եմ»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ այդ մասին են վկայում միջազգային իրավունքում առկա բազմաթիվ օրինակները։

«Արցախցիները Ադրբեջանից վաղ թե ուշ ստանալու են փոխհատուցում». Արա Ղազարյան (տեսանյութ)
2319:36
«Այս միջադեպն ինձ հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը»․ Արա Ղազարյան (տեսանյութ)
3619:18
«Հայրենի «հիբրիդագետները» նույն էնտուզիազմով չեն խոսում Ադրբեջանի կողմից վարվող նարատիվային պատերազմի մասին»․ Արա Պողոսյան
5417:48
«Աշխարհում և մեր երկրում «բռնոցի-պպզոցի» խաղն են խաղում»․ Մարգարիտ Եսայան
6417:24
«Այնպես արեք, որ փողոց իջնելու երես ունենաք»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
8017:06
ԴՕԿ կուսակցության ակցիան՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց
6616:54
«Իրավիճակի երկարաժամկետ կարգավորման և կայուն խաղաղության հիմքեր դեռ չկան»․ Արտակ Զաքարյան
6616:42
«Ադրբեջանը հստակ մշակված թշնամանքի քաղաքականություն է վարում»․ Տաթևիկ Հայրապետյան
6516:24