«Աշխարհում և մեր երկրում «բռնոցի-պպզոցի» խաղն են խաղում»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Բռնոցի-պպզոցի» խաղացողների ժամանակը.
Աշխարհում հիմա մի խաղ են խաղում, որը հիշեցնում է իմ մանկության բազում խաղերից մեկը։
Իմ հեռավոր մանկության տարիներին մի խաղ կար, կոչվում էր «բռնոցի-պպզոցի»։
Մեկը բռնող էր «նշանակվում», մյուս խաղացողները՝ վազող-փրկվողներ։ Բռնողը մոտենում էր, և, եթե հասցնում էիր ժամանակին պպզել, «փրկվում էիր», բռնողը այլևս «խաթրիդ» չէր կպնում, քեզ թողնում էր պպզած, իսկ ինքը վազում էր մեկ այլ խաղացողի հետևից։
Պպզողները այսպիսով գնալով շատանում էին։
Վերջում մնում էր բռնողը և միայն մեկ վազող։ Իսկ ամենավերջում, վազողը լրիվ մենակ էր մնում, եթե «որսը» հաջող չէր և խաղի ավարտին բազմաթիվ պպզածներ էին լինում փողոցում, որ չէին էլ հիշում թե ում առաջ և ինչու են այդպես պպզած, մինչև «մայրիկները» տուն չէին կանչում։ Հիմա և աշխարհում, և մեր երկրում ճիշտ էդ խաղն է՝ այս իշխանությունը պպզողն է, վազողը նրան պպզացրել է և թույլ չի տալիս ոտքի կանգնել։ Խորը պպզածները վախից չեն արձագանքում, չեն պատասխանում «վազողի» խոսքերին ու գործողություններին։ Դե, հա, էլի, ի՞նչ կարիք կա պատասխանել հաջիևներին, ապացուցել, որ Գանձասարը հայկական է, որ Արցախը հայկական է, որ մեր եկեղեցիները քրիստոնեական են, ի՞նչ կարիք կա «անցավ» գլուխը հարվածի տակ դնել, պպզած տեղից ոտքի կանգնել, չէ որ իրենք իրենց բնական վիճակներում են։
Իմացեք, սրանք շուտով փորձելու են նաև «պախկվոցի» խաղալ։
Չի փրկելու։
Պպզած-կզածների վերջին հանգրվանը երկրի ներսում «առյուծ» կտրելն է, դրսում՝ «շլդիկ-նապաստակ»-ությունը։
Իսկ ամենավերջին հանգրվանը «հարևանի» տանը թաքնվելը։ Ոչ մի «Պախկվոցի» չի փրկելու»։

«Այնպես արեք, որ փողոց իջնելու երես ունենաք»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
3617:06
ԴՕԿ կուսակցության ակցիան՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց
3316:54
«Իրավիճակի երկարաժամկետ կարգավորման և կայուն խաղաղության հիմքեր դեռ չկան»․ Արտակ Զաքարյան
3716:42
«Ադրբեջանը հստակ մշակված թշնամանքի քաղաքականություն է վարում»․ Տաթևիկ Հայրապետյան
4816:24
«Ինչո՞ւ լքեցիք դահլիճը․ sms եկա՞վ Կառավարությունից»․ լրագրողը՝ Լուսինե Քոչարյանին (տեսանյութ)
6016:06
«Մոտեցող ձմեռը զգաստացրել է շատերին». Գարիկ Քեռյան
6015:54
«ԵՄ-ի՝ Հայաստանի նկատմամբ ցուցադրական հետաքրքրությունը պայմանավորված է ՌԴ-ին վնաս հասցնելու ձգտմամբ». Մասլեննիկով
9215:43
ՔՊ-ականները լքեցին դահլիճը (տեսանյութ)
8015:30