«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու այս գաղափարը պարզապես հիմարություն չէ․ եթե դրա հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը, ապա դա Հայաստանի անվտանգության դեմ քայլ է։
Բանակը կրճատելու ցանկացած փորձ այսօր պետք է բարձրաձայն հարցականի տակ դրվի։ Հայաստանին պետք է ավելի ուժեղ, ավելի մարտունակ և ավելի պատրաստված բանակ, ոչ թե ավելի փոքր բանակ։
Պետական պաշտոն զբաղեցնող մարդը, որը երբեք չի ծառայել և միաժամանակ որոշում է զինված ուժերի ճակատագիրը, առնվազն պետք է պատասխան տա՝ ինչո՞ւ է ինքը պահանջում այն պարտականությունից ազատում, որը պատրաստ է պարտադրել ուրիշներին։
Մի ժամանակ բանակում ծառայելը տղամարդու պատիվ էր։ Պաշտպանել հայրենիքը՝ պարտք էր։ Այդ արժեքները չպետք է վերածվեն անցյալի հիշողության։
Իսկ եթե բանակի կրճատման իրական նպատակը ուրիշ է, թող իշխանությունը բաց ու ազնիվ ասի՝ ո՞ւմ պահանջն է կատարում և ո՞ւմ է պետք թույլ հայկական բանակը։ Ժողովուրդը իրավունք ունի իմանալու ճշմարտությունը։
Մի՛ վախեցեք Ալիևի ճնշումներից։ Մի՛ թուլացրեք բանակը՝ հանուն որևէ մեկի պահանջների։ Ուժեղ պետությունը խաղաղություն է պահպանում ուժեղ բանակով, ոչ թե սեփական պաշտպանունակությունը քայքայելով։
Հայաստանի բանակը սակարկության առարկա չէ։
Բանակը հայրենիքի վահանն է։ Այդ վահանը կրճատելու ցանկացած քայլի համար պատասխան պետք է տրվի ժողովրդին»։

«Մտածել նշանակում է չանել այն, ինչ քեզ ու քո Երկիրը տանում է ինքնաոչնչացման»․ Սենոր Հասրաթյան
3122:12
«Համախմբված ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են երիտասարդների հետ»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
5121:54
«44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի»․ Արմեն Աշոտյան
5121:42
«ՔՊ-ականները չգիտեն՝ Երևանի քաղաքապետին պաշտպանե՞ն, թե՞ ընդդիմախոս տիկնոջը»․ Տիգրան Դավուդյան
5521:30
«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել
6121:18
«ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզուն». #IRNA
11320:49
Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա
6820:24
«Հայաստանը հետևողականորեն վերածվում է դասական բռնապետության»․ Լիլիթ Բլեյան
8119:48