Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հանդիպում Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ»։
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետևողական զարգացման հեռանկարները: Երկկողմ օրակարգային հարցերի առաջմղման առումով կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության խթանման շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին և խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերին:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահի հետ (տեսանյութ)
3021:06
«Նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
4820:24
«Արցախցիները Ադրբեջանից վաղ թե ուշ ստանալու են փոխհատուցում». Արա Ղազարյան (տեսանյութ)
7719:36
«Այս միջադեպն ինձ հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը»․ Արա Ղազարյան (տեսանյութ)
6519:18
«Հայրենի «հիբրիդագետները» նույն էնտուզիազմով չեն խոսում Ադրբեջանի կողմից վարվող նարատիվային պատերազմի մասին»․ Արա Պողոսյան
6917:48
«Աշխարհում և մեր երկրում «բռնոցի-պպզոցի» խաղն են խաղում»․ Մարգարիտ Եսայան
7817:24
«Այնպես արեք, որ փողոց իջնելու երես ունենաք»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
9517:06
ԴՕԿ կուսակցության ակցիան՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց
7616:54