Հորդորում ենք միջազգային հանրությանը հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը խուսափում է հրադադարի ռեժիմի հաստատումից. ՊՆ

481
Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ., 15:45
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:
Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից»:

Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)
6709:18
«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»․ Պուտին
185Երեկ, 13:06
«Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
180Երեկ, 11:24
«Հայկական պետությունը պիտի ապրի և հարատևի իր բուն էությամբ ու առաքելությամբ»․ ՀՅԴ
190Երեկ, 10:36
«Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ»․ Արամ Ա
183Երեկ, 10:18
«Հիմա, երբ հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, կարող ենք վերջապես շունչ քաշել». Ռուբեն Ռուբինյան
129Երեկ, 09:42
«Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները»․ Սերժ Սարգսյան
131Երեկ, 09:30
«Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ»․ Գարեգին Բ
114Երեկ, 09:12