«Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը». Ա. Հարությունյան
![]() 928 Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ., 16:35 ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում»։ |
ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
6313:00«51 հասցեներում իրականացվում են խուզարկություններ». ՔԿ
11112:12ՔԿ-ն՝ ՀԷՑ-ում իրականացվող գործողությունների մասին
11110:06BRICS-ի շրջանակներում հանդիպել են Արաղչին և Ֆիդանը
403Երեկ, 16:46ՔԿ-ից արձագանքել են Հովհաննես Խուդոյանին
220Երեկ, 16:12Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ
432Երեկ, 13:10«2021-ին Սյունիքում վարչապետի նկատմամբ խուլիգանությունը պլանավորված է եղել»․ ՔԿ
267Երեկ, 12:00«Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման»․ ԱՄՆ դեսպանատուն
37306.07.2025, 12:06