Հայկական կողմը ժամանակավոր կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը
![]() 447 Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ., 19:50 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել է, որ հայկական կողմը ժամանակավորապես կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության մամուլի ծառայությունից։ «1997 թվականից ձևավորվել և գործել է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհուրդը, որի խնդիրն է եղել տնտեսական կապերի աշխուժացման միջոցով լիցքաթափել կողմերի միջև պատմականորեն ձևավորված լարվածությունը, աջակցել բարիդրացիական կապերի հաստատման համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը։ Երկու կողմերի գործարարները քիչ ջանք չեն թափել կառուցողական երկխոսության ու տնտեսական փոխգործակցության կայացման ուղղությամբ, ամեն անգամ, սակայն, բախվելով թուրքական իշխանությունների ամենատարբեր խոչընդոտներին ու ապակառուցողական կեցվածքին։ Ավելին, որպես բարի կամքի դրսևորում, հայկական կողմը, սկսած 1993 թվականից, միակողմանի թույլատրել է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան՝ հակառակ դիրքորոշմանն արժանանալով Թուրքիայի կողմից։ Միաժամանակ հայաստանյան գործարարներին ու պետական համապատասխան գերատեսչություններին կոչ եմ անում ժամանակավորապես կասեցել թուրքական բոլոր տեսակի ապրանքերի ներմուծումը Հայաստան»,- ասվում է հայտարարության մեջ։ |

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
221Երեկ, 14:24
Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
28730.03.2026, 19:42
«Տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
37230.03.2026, 16:06
Աբաս Արաղչին հայերեն գրառում է հրապարակել
51030.03.2026, 00:24
Սևանի, Արարատի, Արթիկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
47328.03.2026, 10:42
3 անձ է կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ
39828.03.2026, 09:36
Արարատ Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
53327.03.2026, 16:24
Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը
42127.03.2026, 13:36
