ՊԲ զինծառայողները գրավել են հակառակորդի դիրքը՝ ոչնչացնելով կենդանի ուժն ու սպառազինությունը. ՊԲ
6544 Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 10:30 Պաշտպանության բանակը նոր մանրամասներ է հայտնում առաջնածգում տեղի ունեցող հերոսություններից. «Կոլեկտիվ հաղթանակի հերթական փայլուն օրինակը: ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գերազանց կերպով համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից: Հաջողված գործողության կազմակերպման ու իրականացման համար մայոր Հովիկ Միրզոյանը, կապիտաններ Արմեն Անդրյանը, Շանթ Հայրապետյանը, Դավիթ Հայրապետյանը, Կորյուն Սողոմոնյանը, ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը, շարքայիններ Սամվել Իսախանյանը, Ալիկ Շավերշյանը, Սուրեն Խաչատրյանը, Նորիկ Խաչատրյանը, կրտսեր սերժանտներ Կարեն Պետրոսյանը, Անդրանիկ Արամյանն ու Ալբերտ Ֆարմանյանը, աշխարհազորայիններ Թելման Գաբրիելյանը, Սեյրան Ավագիմյանը, Վարուժան Մանասյանը, Էրիկ Աղաջանյանը և պահեստազորի գնդապետ Մանվել Գրիգորյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով: |
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
126Երեկ, 18:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
146Երեկ, 18:24Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. ՔԿ
254Երեկ, 13:36ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
138Երեկ, 11:24Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը
51917.04.2024, 23:36Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
26617.04.2024, 18:54Վարչապետը ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը
21517.04.2024, 13:36«Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ». Գևորգյան
22917.04.2024, 01:00