Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի. ՀՌՀ

«Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի. ՀՌՀ
680
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 16:55

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտնում է. «Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Հանձնաժողովը «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում, Հեռարձակողի կողմից հեղինակային իրավունքի խախտում կատարելու համար՝ առանց նախապես իրավատիրոջ թույլտվության ձեռքբերման ցուցադրվել են մի շարք ֆիլմեր:
«ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ և «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել ընկերությունների կողմից եթեր հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հնչեցրած թիրախավորված արտահայտություններ՝ դրանով խախտելով մասնագիտական էթիկան:
Հաշվի առնելով այն փաստը, որ օրենքով սահմանված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու արգելքը, իսկ Հեռարձակողների կողմից «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ընթացքում չեն պահպանվել այդ դրույթների պահպանումը, Հանձնաժողովը որոշում է կայացրել կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով՝ 30 օր ժամկետով»: