ՀՀ ոստիկանութունը հայտնաբերել է արգելված հրապարակումների 108 դեպք
368 Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 01:10 ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 19-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք, որոնցից 26-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 31-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 21-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 2-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ «Հիշեցնենք որ, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման): Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց՝ ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում՝ ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում՝ ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով»-ասված է հաղորդագրության մեջ։ |
«Ռուսները խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ». Ալեն Սիմոնյան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
156Երեկ, 22:36Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ)
105Երեկ, 22:30Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար
134Երեկ, 15:48«ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր». ԱԳՆ
207Երեկ, 00:00Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից
19427.03.2024, 23:30Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ ԽՎ-ի հետ միասին դատապարտել ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը
39227.03.2024, 18:06Առերևույթ ահաբեկչության վարույթով ձերբակալվածներից երկուսը կալանավորվել են
19527.03.2024, 12:36«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի». Տիգրան Բալայանը դիմել է Տոյվո Կլաարին
22126.03.2024, 22:30