Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Մոլդովայում ՀՀ դեսպանը ետ է կանչվել, աշխատանքը կհամատեղի Բելառուսում ՀՀ դեսպանը

Մոլդովայում ՀՀ դեսպանը ետ է կանչվել, աշխատանքը կհամատեղի Բելառուսում ՀՀ դեսպանը
368
Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 19:35

ՀՀ նախագահի հրամանագրով Ջիվան Մովսիսյանը հետ է կանչվել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ):

Նշենք, որ Ջիվան Մովսիսյանը Մոլդովայում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2016թ-ից: