«12-անգամյա առավելություն ունեն, հասկանո՞ւմ եք. ռազմի պատմությունը նման բաներ չգիտի». Ա. Հովհաննիսյան
1556 Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 20:55 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մանրամասներ է հայտնել պատերազմական գործողություններից: Նրա խոսքով՝ հակառակորդն օրեր շարունակ փորձել է դասական ճեղքում իրականացնել և անգամ միջազգային ռազմական այն վերլուծաբանները, որոնք որոշակի համակրանք ունեն ադրբեջանական բանակի նկատմամբ, խոստովանել են, որ Ադրբեջանին չի հաջողվել դասական ճեղքում իրականացնել 5-րդ սերնդի ռազմական զինտեխնիկայով: «Դասական իմաստով նրանք չկարողացան ճեղքում ապահովել: Փորձեցին, տեսան, որ չի ստացվում. 5 օր, 6 օր, 7 օր չէր ստացվում ճեղքումը ոչ մի տեղ: Տեսան, որ չի ստացվում, փոխեցին մարտավարությունը. ամբողջ ուժերը 3-4 հատվածներից հավաքեցին-տարան մեկ հատված, փորձում են ճզմելով, հետ բրթելով առաջնորդվել: 12-անգամյա առավելություն ունեն, հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում. ռազմի պատմությունը նման բաներ գրեթե չգիտի, կամ շատ եզակի դեպքեր կան»,- ասում է ՊՆ ներկայացուցիչը՝ մատնանշելով այն հանգամանքը, որ անգամ նման ուժերի գերլարումով հակառակորդին պատերազմի 24-րդ օրը դեռ չի հաջողվել ձեռքբերումներ գրանցել: Մանրամասները՝ տեսանյութում: |
Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
146Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
275Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
138Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
217Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
167Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
20623.04.2024, 16:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
21323.04.2024, 16:06Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
19023.04.2024, 11:48