Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պարզաբանում է տարածել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պարզաբանում է ներկայացրել. «Հարգելի հայրենակիցներ, հարկ ենք համարում պարզաբանել ս.թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած Երևանի ավագանու նիստում ընդունված որոշումը, որի արդյունքում պայմաններ են ստեղծվելու մինչև պատերազմի վրա հասնելը ձեռք բերված և շուտով Երևան հասնող թվով 100 միկրոավտոբուսների կայանման և մի կետից կառավարման համար:
Ցավով պետք է արձանագրենք, որ որոշ «պատասխանատու» լրատվամիջոցներ, լավ գիտակցելով միայն վերնագրերով հետևություններ անելու վատ սովորույթը, ընդունված որոշումը աղավաղված են մատուցել՝ այս դժվարին իրավիճակում ցանկանալով բորբոքել մեր քաղաքացիների գերլարված նյարդերը:
Ինչպես արդեն նշեցինք, գումարն ուղղվելու է շինարարական աշխատանքներին, որոնք պետք է ապահովեն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակություն ունեցող ոլորտներից մեկի՝ տրանսպորտի աշխատանքի կառավարումն ապահովելուն:
Բացի այդ, հարկ ենք համարում շեշտել պետության և գործարարների համար այս բարդ իրավիճակում տնտեսական ակտիվությանը միտված համայնքի քայլերի կարևորությունը: Համայնքը իրավասու չէ, ինչպես պնդում են մեր քաղաքացիները, այդ գումարով զինամթերք գնել, բայց կարող է և պետք է նպաստի աշխատատեղերի ստեղծմանը, ներքին գնումներին, որոնց արդյունքում հարկային շարժ կարող է ակտիվանալ:
Հավաստիացնում ենք, որ պատերազմի առաջին իսկ օրվանից Երևան համայնքը իր ամբողջ ներուժն ուղղել է առաջնագծում մեր հերոսների համար ամուր թիկունք լինելուն, և այլ կերպ չէր կարող լինել: Երևանից Ստեփանակերտին՝ արտահերթ հրատապ նիստում 100 մլն դրամի փոխանցումը հնարավոր դարձավ ձեր վճարած հարկերի և տուրքերի շնորհիվ: Առաջնագծի սպասարկմանն են ակտիվորեն մասնակցում նաև Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող մի շարք ոլորտներ՝ տրանսպորտից մինչև շտապօգնություն՝ չսահմանափակվելով ներհամայնքային աշխարհագրությամբ:
Կոչ ենք անում լրատվամիջոցներին այս դժվարին իրավիճակում չտրվել վերնագրերով հասարակությանը մանիպուլացնելու գայթակղությանը, ապահովել ամբողջական լուսաբանում և մաքուր պահել տեղեկատվական դաշտը ներքաղաքական խարդավանքներից»:

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
151Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
153Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
50517.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
50217.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
53816.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
53516.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
37516.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
36816.11.2026, 13:18