«Որևէ խմբավորում մի միլիմետր անգամ առաջ չի եկել». Արծրուն Հովհաննիսյան
1282 Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 22:15 «Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով»,- ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Անդրադառնալով հյուսիսում մարտական գործողություններին՝ Հովհաննիսյանն ասաց. «Հարձակողական մի քանի փորձ են կատարել ադրբեջանական զինված ուժերը, որոնք հետ են մղվել մեր ԶՈՒ-ի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։ Կիրառվել է ավիացիա, հիմնականում՝ մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել»: Նա հայտնեց, որ կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել հայկական դիրքեր և առաջանալ. «Մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը: Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտեր են շարունակվել. «Ուղղությունը հատկապես թեքվել է դեպի ավելի հարավ՝ ավելի մոտ Արաքսի հունին։ Մի քանի օջախային առանձին տեղերում հակառակորդի՝ առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել, հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: |
Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
191Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
343Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
169Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
249Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
182Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
21523.04.2024, 16:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
22623.04.2024, 16:06Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
19823.04.2024, 11:48