«Սկսում ենք նոր շարժում՝ «50 PLUS». «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
465 Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 22:35 «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց, որ հիմնադրամին փոխանցված գումարներն օգտագործվում են շատ կարևոր նպատակների համար՝ հումանիտար օգնության համար։ Նրա փոխանցմամբ՝ դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ։ Նա հայտնեց, որ հիմնադրամի ծախսերի վերաբերյալ ամբողջական հաշվետվություն կտրամադրվի խաղաղության հաստատումից հետո, քանի որ այս պահին սխալ կլինի հրապարակել որևէ տեղեկատվություն: «Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ սկսում ենք մի նոր շարժում: Այն անվանել ենք «50 PLUS»: Այս շարժումը հախուռն է սկսվել մեր տարբեր համայնքներում։ Մեր հայրենակիցները պահանջում են, որ ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն ՀՀ, այլև գրանցվեն հիմնադրամի կայքում՝ ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերելով հիմնադրամին։ Պատկերացրեք, եթե այս շարժմանը միանա 1 միլիոն մարդ, ապա ամեն ամիս Հիմնադրամում կունենանք 50 միլիոն դոլար՝ եթե վերցնում ենք 50 դոլարը՝ որպես չափանիշ»,- ասաց Հ. Արշամյանը: |
21-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
22911:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
12109:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
18609:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
15201:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
195Երեկ, 16:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
200Երեկ, 16:06Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
185Երեկ, 11:48ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
258Երեկ, 11:24