Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Հակառակորդը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ. ԱԻՊԾ

Հակառակորդը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ. ԱԻՊԾ
741
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 23:55

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում:
Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:
Արդեն երկրորդ օրն է՝ թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են:
Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չեն եղել»: