Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ադրբեջանի ցամաքային ուժերի մեծ մասը չեզոքացված է». Արծրուն Հովհաննիսյան

«Ադրբեջանի ցամաքային ուժերի մեծ մասը չեզոքացված է». Արծրուն Հովհաննիսյան
1506
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 20:20

«Ես տոկոսներ չեմ կարող ասել, բայց Ադրբեջանի ցամաքային զորքերի, զրահատանկային բռնունցքների մեծ մասը չեզոքացված է»,- այսօր «Sputnik Արմենիա»-ի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա միաժամանակ նշել է, որ չէր ցանկանա՝ վերոնշյալ հայտարարությունը շատ էյֆորիկ հնչեր, քանի որ, ըստ Հովհաննիսյանի, հայ հանրությունն այդ հարցերում շատ էմոցիոնալ է. «Բայց մեծ մասը, այսինքն՝ իրենից լուրջ միավորում կամ ստորաբաժանում ներկայացնող ուժեր, ցամաքային զորքերի զրահատանկային ուժեր այլևս չկան: Դրանք կա՛մ տարրալուծված են փոքր հետևակային ստորաբաժանումների մեջ, կա՛մ ընդհանրապես գոյություն չունեն»,- ասել է Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ադրբեջանի ցամաքային ուժերի մեծ մասը չեզոքացված է». Արծրուն Հովհաննիսյան