«Հակառակորդը փորձել է գրոհել Որոտանի ուղղությամբ. փորձերը տապալվել են». Ա. Հովհաննիսյան

«Այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մարտական գործողություններից հետո հակառակորդը, զգալի կորուստներ կրելով, հետ է շպրտվել:
«Հակառակորդի որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են. կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում: Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս, հետ է մղվել դեպի էլ ավելի հարավ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ»,- հայտնեց Հովհաննիսյանը:
Ճեպազրույցի ընթացքում նա նշեց, որ ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է. հիմնական մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան այս ուղղությամբ. «Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք մեր զինված ուժերը չեզոքացնում են»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
269Երեկ, 09:07
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
193Երեկ, 00:30
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
20424.09.2026, 21:48
Փաշինյանը և Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը (տեսանյութ)
26224.09.2026, 09:42
«Միասին պատմություն ենք կերտել»․ Թրամփ
30223.09.2026, 17:12
«Օրենքով գողեր» են ձերբակալվել (տեսանյութ)
31823.09.2026, 13:24
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով Կառավարության ներկայացուցիչ
29223.09.2026, 11:30
Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան
35822.09.2026, 18:42