«Պրոբլեմ է այսքան քանակի ԱԹՍ-երի դեմ պայքարելը». Արծրուն Հովհաննիսյան

«Ցանկացած հակաօդային համալիր միտված է պաշտպանելու մեր օդային սահմանները: Հիմա մեր «Ս-300»-ներն էլ էին միտված դրան, բայց նրանք էլ են ենթարկվել հարձակման: Ինչպես պարզվում է՝ պրոբլեմ է այսքան քանակի ԱԹՍ-ների դեմ պայքարելը»,- «5-րդ ալիք»-ի եթերում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, հակաօդային պաշտպանության միջոցները, որքան էլ հզոր լինեն, ֆիզիկապես չեն կարողանա դիմակայել տասնյակ ԱԹՍ-երի՝ միաժամանակյա գրոհին և հարվածներին:
«Ցանկացած ՀՕՊ համալիր ունի միաժամանակյա խոցելու հնարավորություն: Այսինքն, տվյալ միջոցը մեկ րոպեի ընթացքում, օրինակ, կարող է խոցել մեկ թռչող սարք: Եթե նույն վայրկյանի ընթացքում իր վրա գալիս են տասը միավոր նման ԱԹՍ-եր, ինքը ֆիզիկապես չի կարող տասին խոցել, թեկուզ հասցնի 3-ին, 4-ին խոցել, մյուսները իրեն են խոցելու: Հիմա երբ քո վրա մեկ օրվա ընթացքում գալիս են հազարին հասնող ԱԹՍ-եր՝ տարբեր էշելոններով, տարբեր բարձրություններից, տարբեր ուղղություններով. դժվար է, ժողովուրդ ջան, շատ դժվար է»,- պարզաբանել է Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
151Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
153Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
50517.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
50217.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
53816.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
53516.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
37516.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
36816.11.2026, 13:18