«Ադրբեջանական ուժերը հարձակման փորձեր են անում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով». ԱՀ ՄԻՊ
![]() 903 Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 16:50 ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում.
Ըստ ականատես զինծառայողներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով և հետ շպրտվել: Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն: Ամեն դեպքում, համոզված եմ, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանությունը»: |
«Սահմանադրությունը պետք է ասի՝ ՀՀ քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես ՀՀ-ն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
160Երեկ, 15:52«Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ»․ Վահագն Խաչատուրյան
182Երեկ, 13:30ՀՀ-ում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ
35904.07.2025, 19:18«Ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետը երկարացվեց»․ ՀՀ ՊՆ
45603.07.2025, 16:06«Տաշիր գրուպ»-ում քննչական գործողություններն իրականացվում են փողերի լվացման և հարկերից խուսափելու գործով
35402.07.2025, 16:12«ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել». ՍԱՏՄ
39802.07.2025, 15:54Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
43102.07.2025, 11:42Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
29401.07.2025, 20:48