Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն

Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն
334
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 21:45

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր:

Նախագծով առաջարկվում է լրամշակել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը, որոշակի հստակություններ են մտցվում իրավակարգավորումներում: Նշված օրենսդրական նախաձեռնությամբ՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում: