Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ադրբեջանի հանրությունն այդ լուրը չի ստանալու». ՀՀ վարչապետ

«Ադրբեջանի հանրությունն այդ լուրը չի ստանալու». ՀՀ վարչապետ
489
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 21:15

«Մեկ ամիս առաջ Ադրբեջանն Արցախն արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էր դրել իր առաջ, բայց այսօր Արցախը, թեկուզ վիրավոր, սակայն կանգուն է, և այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի շնորհիվ»,- այսօր ուղերձով դիմելով ժողովրդին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք ամեն օր, ամեն րոպե սպասում են Արցախի «անկման իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի» մասին լուրերի. «Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու»,- հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը: