Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Դու հաղթող ես, հա՛յ ժողովուրդ, գնա՛ և վերցրո՛ւ քո հաղթանակը». ՀՀ վարչապետ

«Դու հաղթող ես, հա՛յ ժողովուրդ, գնա՛ և վերցրո՛ւ քո հաղթանակը». ՀՀ վարչապետ
361
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 21:40

«Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից, մենք թույլ չենք տալու արտաքին ու ներքին որևէ ուժի կասկած սերմանել ազատ ու երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից: Այս ամենը չի փոխելու վերը շարադրված մեր ռազմավարությունը, որովհետև
Մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս
Եվ տեսել քմծիծաղը ստի,
Բայց մեր կամքը ամուր է քարից էլ,
Մեր ոգին հանձնվել չգիտի:

Դու հաղթող ես հայ ժողովուրդ, գնա ու վերցրոʹւ քո հաղթանակը, կանգնիʹր ու կերտիʹր քո հաղթանակը, և վստահ եղիʹր՝ քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե չի շեղվել ու չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից: Եվ ուրեմն, կեցցեʹ ազատությունը, կեցցեʹ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, կեցցե հայոց բանակն ու հայ զինվորը և կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում, ազատ ու երջանիկ Արցախում»,- այս խոսքերով ժողովրդին ուղղված իր ուղերձն ամփոփեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: