Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Բարի գալուստ դժոխք. մենք հաղթելու ենք». Արծրուն Հովհաննիսյան

«Բարի գալուստ դժոխք. մենք հաղթելու ենք». Արծրուն Հովհաննիսյան
1566
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 22:35

«Որոշ ուղղություններով, կարծես թե, Ադրբեջանը լրիվ վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին»,- ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս մասով հրավիրում է ողջ տարածաշրջանի պետությունների ուշադրությունը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու համար հակառակորդին պատասխան հարվածներ հասցնելուն՝ Հովհաննիսյանն ասաց. «Մենք նշել ենք, որ մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես իրականացնում է Ադրբեջանի ԶՈՒ-ն և ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի, թշնամու հետ՝ լինի դա Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչ, Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչ կամ մեկ այլ պետության թե՛ ահաբեկիչ, թե՛ հրոսակ։ Մենք ասել ենք՝ բարի գալուստ դժոխք, իրենք դժոխքում են լինելու, և իրենք կտեսնեն: Մենք հաղթելու ենք, իրենք վառվելու են դժոխքում»: