ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
602 Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 21:20 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության և ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում»» նամակ - համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը և «Հայաստանի Հանրապետության և վերականգնման վարկերի բանկի միջեվ «համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում»» նամակ - համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: |
21-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
14911:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
9109:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
14109:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
12601:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
188Երեկ, 16:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
189Երեկ, 16:06Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
177Երեկ, 11:48ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
251Երեկ, 11:24