Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Հակառակորդն այսօր առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ

Հակառակորդն այսօր առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ
454
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 19:50

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է. «Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ՝ առաջնագծի ձախ թևում։ Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։ Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։ Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա»։