Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ահաբեկիչներն օգտագործվում են որպես թնդանոթի միս». Արծրուն Հովհաննիսյան

«Ահաբեկիչներն օգտագործվում են որպես թնդանոթի միս». Արծրուն Հովհաննիսյան
395
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 22:25

«Մեր ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցչ Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ թեպետ պատերազմն իր սաստկությունը կորցրել է, բայց եթե առանձին տեղերում բախումները լինում են, լինում են նույն հրետանու, նույն օդուժի և այլ միջոցների կիրառությամբ. «Հիմնականում քիչ է կիրառվում զրահատեխնիկա, որովհետև մեր հրետանային և հակատանկային միջոցները գրեթե ամեն մի խոշոր թիրախ անմիջապես ոչնչացնում են»,- ասաց նա: