Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները»․ Փաշինյան

«Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները»․ Փաշինյան
352
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 14:40

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել է․ «Արցախի քաղաքացիական բնակչությունն Ադրբեջանի հիմնական թիրախն է, և Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները»:

Վարչապետը նշել է, որ չնայած խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու համար ձեռք բերված պայմանավորվածությանը, վաղ առավոտից Ադրբեջանը վերսկսել է ռմբակոծությունները Շուշիում և Ստեփանակերտում: