Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կայքին նման կեղծ կայք

Ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կայքին նման կեղծ կայք
325
Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ., 11:55

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է. «Հարգելի քաղաքացիներ, ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կայքին նման կեղծ կայք։

  • Իրականը՝ hiMNadram.org
  • Կեղծը՝ hiNMadram.org

Կեղծարարները կիրառել են ֆիշինգային հարձակման ժամանակ օգտագործվող հնարքներից մեկը, երբ կայքի հասցեում սիմվոլային տարբերությամբ խաբում են մարդկանց։
Նման դեպքեր կարող են լինել նաև այլ կայքերի հետ կապված։
Ուստի, հատկապես պատերազմական իրավիճակում, որևէ կայքում անձնական, բանկային և այլ տվյալներ լրացնելիս պետք է զգոնություն ցուցաբերել։
Ֆիշինգից պաշտպանվելու մասին ուղեցույց»: