ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց

Կառավարության նախաձեռնությամբ գումարվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այն տևեց մոտ 20 րոպե:
68 կողմ ձայնով ընդունվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, 69 կողմ ձայնով՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Առաջին նախագծով, ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, կհստակեցվեն համայնքի ղեկավարի տեղակալի հանձնառությունները: Տեղակալը կփոխարինի համայնքի ղեկավարին վերջինի բացակայության ժամանակ: Կհստակեցվեն նաև տեղակալի գործառույթները ռազմական դրության հետ կապված իրավիճակներում:
Երկրորդ նախագծով, ըստ Տերտերյանի, առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել ևս մեկով, վերջինը ռազմական դրության ընթացքում կղեկավարի աշխարհազորային բրիգադը: Այսպիսով՝ 3 տեղակալի փոխարեն քաղաքապետը կարող է ունենալ 4 տեղակալ:
Վաղը ժամը 13.00-ին տեղի կունենա նախագծերի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
143Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
146Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
49917.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
49617.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
53516.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
53216.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
37216.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
36516.11.2026, 13:18