ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով
![]() 592 Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ., 23:10 «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների նախաձեռնությամբ և ԱԺ նախագահի որոշմամբ նոյեմբերի 26-ին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ՝ սեպտեմբերի 27-ին Հայաստանում հաստատված ռազմական դրությունը վերացնելու հարցով: ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան նախագիծը, որի հիմնավորման բաժնում ասվում է. «Թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը թիրախավորելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ակտիվ պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կայացրել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշում՝ միաժամանակ սահմանելով ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներն ու մարմինները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից, այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրվել է հայտարարություն: Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի՝ Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով: Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Խաղաղապահները մնում են 5 տարի ժամանակով՝ ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ 5 տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին: Արդյունավետության եւ վերահսկողության համար կողմերի միջեւ պայմանավորվածությունների կատարման համար հաստատվում է կրակի դադարեցման խաղաղարար կենտրոն: Նախագծի հիմնական զեկուցողն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
