«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքե՞ր են թողնվել «բախտի քմահաճույքին»:
Սա Երևանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի գետնանցումն է:
Եթե տարածքը պատկանում է Երևանի Մետրոպոլիտենին, ապա որտե՞ղ է գնում հերոս-հարկատուների (ըստ Նիկոլ Փաշինյանի) 50%-ով թանկացված, «բարեփոխված» տրանսպորտի ուղեվարձի գումարը:
Եթե տարածքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, ապա որտե՞ղ է գնում հերոս-հարկատուների շուրջ 5-6 անգամ թանկացված գույքահարկի գումարը:
Թեպետ, հաշվի առնելով, որ մետրոպոլիտենը քաղաքապետարանինն է, ապա 50%-ով թանկացված, «բարեփոխված» տրանսպորտի ուղեվարձի և շուրջ 5-6 անգամ թանկացված գույքահարկի գումարի հետ կապված դժգոհությունն ուղղված է միայն Երևանի քաղաքապետարանին:
Բացի դրանից՝ Երևանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի գետնանցման տարածքում գործում են առևտրի բազմաթիվ տաղավարներ: Այդ իմաստով, հիշեցնեմ, որ 2026 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալ հայտարարություն տարածեց: Ըստ Քննչականի, «Առինջ մոլ»-ի «առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են»:
Փաստորեն, ստացվում է, որ ի դեմս Քննչականի, Հայաստանի Հանրապետությունը «մտահոգված է» բացառապես «Առինջ մոլ»-ի առևտրականների կյանքով, առողջությամբ և անվտանգությամբ, իսկ մնացած առևտրականների կյանքն, առողջությունն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»:

«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան
5202:06
«Սի Ծինփինը, Պուտինը և Թրամփը ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու պատրաստակամության մասին»․ Գարիկ Քեռյան
6501:24
«Առաջիկայում կտեսնեք բաներ, որ երբեք չեք տեսել, մեր պետությունն էլ չի տեսել, և դա նույնիսկ զարմանալի կթվա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
89Երեկ, 23:36
«Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ո’չ»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
91Երեկ, 23:18
«Մենք ձեզ հեռացնելու ենք, բայց առանց ձեզ հետ գործարքի»․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
93Երեկ, 22:54
«Ասացիք՝ առաջարկ կանեք, 5 օր հետո զարթնեցինք, Ալֆա ջոկատի հատուկջոկատայինները մեր տներում էին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
93Երեկ, 22:48
«Տեսնելով այսօրվա նոպաները՝ հարց առաջացավ՝ եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել»․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
73Երեկ, 22:18
«Ստեղս ա հասել իշխանությունը, օր առաջ հեղափոխություն արեք, ռադս կքաշեմ, կգնամ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
91Երեկ, 21:31