Ուկրաինացի զինվորականները շրջափակման մեջ են ընկել Ղարաբաղի շրջաններից մեկում
![]() 2287 Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 19:35 Լեռնային Ղարաբաղում հակամարտության փաստացի ավարտից մի քանի օր առաջ մի քանի ուկրաինացի զինծառայողներ շրջափակման մեջ են հայտնվել Արցախի բանակի զորքերի կողմից՝ ադրբեջանական բանակի նահանջի ժամանակ: 72 ժամվա ընթացքում հնարավոր կլիներ այդ շրջանը վերահսկողության տակ վերցնել, սակայն եռակողմ հուշագրի ստորագրման և ռազմական գործողությունների դադարեցման պատճառով չի հաջողվել գերեվարել ուկրաինացի սպաներին: Ըստ ռուսական տեղեկատվական ռեսուրսների տվյալների, Ղարաբաղում մարտական գործողություններին իսկապես մասնակցել է Ուկրաինայից ժամանած շուրջ 2 տասնյակ զինծառայող, որոնք իրականացրել են հակաօդային պաշտպանության միջոցների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կառավարում, որոնք, ի դեպ, շատ կարևոր դեր են խաղացել այդ հակամարտության մեջ։ Ռուսական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ 2020-ի նոյեմբերի 30-ին ուկրաինացի զինծառայողների համար Բաքու պետք է ժամանի հատուկ ինքնաթիռ: «Ուկրաինայի զինված ուժերը գտնվել են Ադրբեջանում Արցախի դեմ պատերազմի ժամանակ։ Նոյեմբերի 30-ին Բաքվից հատուկ չվերթով Ուկրաինայի ԶՈՒ-ի մոտ 20 զինծառայող կվերադառնա Կիև: Այս մասին հայտնել է «Цибуля» թելեգրամ-ալիքը։ Ուկրաինացի զինվորականներն օգոստոսին մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին՝ որպես դիտորդ, իսկ հետո ներկա են եղել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին: Թե ինչ դեր են նրանք կատարել այդ պատերազմում, հայտնի չէ, սակայն, հիշեցնենք, որ ուկրաինական ավիաուղիներն օգտագործվել են Թուրքիայից և Աֆղանստանից Բաքու զենք և ահաբեկիչներ տեղափոխելու համար»,- այս մասին հաղորդում է ռուսական «Инфотека24» թելեգրամ-ալիքը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
