Ոստիկանությունը առգրավել է Տիգրան Արզաքանցյանի զենքերը

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի զենքերը ՆԳՆ-ն փորձում է վերցնել։ Այս մասին հայտնում է «Արմլուր»-ը:
ԱԺ նախկին պատգամավորը դիմել է դատարան և պահանջում է իր անվամբ ՀՀ վարչապետի 26.12.2003 թվականի թիվ 665-Ա հրամանով պարգևատրված «ՉԶ-75 Բ» մոդելի (6642 S սերիայով և համարով, թույլտվության սերիա՝ ԹՊԶ, համար 444/2) և ՀՀ վարչապետի 15.11.2001 թվականի թիվ 807 որոշմամբ պարգևատրված «ԲԵՐԵՏՏԱ» (սերիա և համար՝ BU-54194 V) զենքերը մալելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Տիգրան Արզաքանցյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ընդունվել է վարույթ, և նախնական դատական նիստը նշանակվել է 2027 թվականի մարտի 3-ին։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը զենքի մասին օրենք էր բերել, որը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 61 կողմ, 1 դեմ, 32 ձեռնպահ ձայներով ընդունել է։ Խոսքը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին է, որով՝ «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, ինչպես նաև զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Իսրայելը Գազայում ոչնչացրել է երկու պաղեստինցի հրամանատարի
520:00
«Պահանջում եմ հայց ներկայացնել ընդդեմ Փաշինյանի, ով փորձում է արատավորել ընտրողի համբավը»․ Լևոն Ջավախյան
819:54
Թենիսի Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին
3219:24
Ոստիկանությունը առգրավել է Տիգրան Արզաքանցյանի զենքերը
4619:18
Դավիթ Ղազինյանը ձերբակալվեց
5118:54
«Սրանք բոլորը ստախոս են». Միքայել Աջապահյան
5518:42
«Ամոթ եմ զգում ՀՀ-ի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների հանդեպ քրեական հետապնդումներ են». Միքայել Աջապահյան
5718:36
«Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը». Միքայել Աջապահյան (տեսանյութ)
4618:24