Չորեքշաբթի, 17 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Թենիսի Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին

Թենիսի Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին
36
Այսօր, 19:24

Սան Մարինոյում ընթացող՝ Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին։
Մենախաղում հաղթանակ տարան Անի Ամիրաղյանն (6։0, 6։0) ու Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը հաղթեցին 6։2, 6։1 հաշվով։
Էլինա Ավանեսյանը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում։