Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

2020թ. նոյեմբերի 25-ին Անգլիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևը:
Բանաձևում նշվում է, որ Արցախն էթնիկ հայկական շրջան է Հարավային Կովկասում։ Ընդգծվում է, որ տեղի հայերի անվտանգությունն ու ապրելու իրավունքը երաշխավորված չեն Ադրբեջանի տարածքում և նշվում է, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։
«Այս տարի՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայի քաղաքական և ռազմական լիակատար աջակցությամբ լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել Արցախի Հանրապետության դեմ։
Ադրբեջանի վերջին գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իրենց պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքի ճանաչմամբ»,- նշված է բանաձևում։
Նաև որոշել են դիմել արտաքին գործերի նախարարին՝ տեղեկացնելու բանաձևի մասին ու խնդրելու Մեծ Բրիտանիայի կառավարությանը նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ Բաբայանը
45Երեկ, 23:12
Ինչպես է Արարատի մարզպետի հայրը՝ նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պահանջում Տիգրանաշեն չասել (տեսանյութ)
56Երեկ, 23:06
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ
51Երեկ, 22:54
Չինացի պղնձի մագնատը դատապարտվել է ցմահ ազատազրկման
133Երեկ, 22:31
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը
75Երեկ, 21:54
«Ռուսաստանն ու Ամերիկան իրար պաս տալով հա կիսել ու կթել են աշխարհը». Արգիշտի Կիվիրյան
63Երեկ, 21:30
«Տիկի՛ն, մի՛ բզբզացեք․ դա հօգուտ Ձեզ չէ». Գառնիկ Դանիելյան
70Երեկ, 21:18
Արարատի մարզպետի հայրը՝ նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանն «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներին ասել է՝ հերիք է Տիգրանաշեն ասեք, գինը բարձրացնեք (տեսանյութ)
66Երեկ, 20:30