«Ֆրանսիայի Սենատի կոչերը կործանարար կլինեն խաղաղ կարգավորան համար»․ ՌԴ Պետդումայի անդամ

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև գործող պայմանավորվածություններում փոփոխություններ կատարելու և տարածաշրջանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր տեղակայելու՝ Ֆրանսիայի Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար չեն, այլև կործանարար կլինեն խաղաղ կարգավորան համար, նման կարծիք է արտահայտել Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Սերգեյ Ժելեզնյակը:
РИА Новости-ի հետ զրույցում պատգամավորը հույս է հայտնել, որ այդ բանաձևի ընդունումը ոչ միայն գեղեցիկ ժեստ է և չճանաչված հանրապետությունում ապրող հայ ժողովրդին աջակցելու վկայություն, այլև Ֆրանսիայի պատրաստակամությունն է՝ շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում:
«Ֆրանսիացի սենատորների բանաձևում կոչ է արվում երկրի ղեկավարությանը՝ օգտագործել Ֆրանսիայի խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղի գոտում։ Ընդ որում, մեր ֆրանսիացի գործընկերները քաջատեղյակ են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության դրույթների մասին, որում որոշում է կայացվել մտցնել ռուսական խաղաղապահ զորակազմ, ինչն այս փուլում միակ ճիշտ որոշումն է: Համոզված եմ, որ գործող պայմանավորվածություններում փոփոխություններ կատարելը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև կործանարար կլինի խաղաղ գործընթացի համար։ Ռուսական խաղաղապահ ուժերը ապահվում են ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը և կանխում են լայնածավալ հումանիտար աղետը»,- ընդգծել է պատգամավորը։
Ժելեզնյակը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բարդ հարցը դեռ պետք է լուծվի, սակայն երկխոսության և տարածաշրջանի ապագայի վերաբերյալ կառուցողական լուծման հիմքը դրված է:

Թենիսի Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին
119:24
Ոստիկանությունը առգրավել է Տիգրան Արզաքանցյանի զենքերը
819:18
Դավիթ Ղազինյանը ձերբակալվեց
3918:54
«Սրանք բոլորը ստախոս են». Միքայել Աջապահյան
4218:42
«Ամոթ եմ զգում ՀՀ-ի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների հանդեպ քրեական հետապնդումներ են». Միքայել Աջապահյան
5018:36
«Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը». Միքայել Աջապահյան (տեսանյութ)
3618:24
ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն
4518:06
«Ոչ միայն «վերևներում» են զլանում հարց լուծել, այլ նաև մարդն է զլանում բնությունը մաքուր պահել»․ Նարինե Բաղդասարյան
6016:18