«Փաշինյանն ու կինը փորձում են Մոսկվա ուղևորվելու անվան տակ դիմել փախուստի». Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել. «Երեկ՝ 27.11.2020թ., ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է որոշում, որով նախատեսվում է Մոսկվա գործուղել ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ՝ Էդուարդ Հարությունյանին։ Գործուղումը կտևի 2020 թ. նոյեմբերի 30-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 4-ը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելը և անցկացնելը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նա օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նիկոլ Փաշինյանն իր Մոսկվա մեկնելու վերաբերյալ ոչ մի օրակարգ չի ներկայցրել հանրությանը: Նախատեսվող այցի վերաբերյալ Մոսկվայից նույնպես չկա ոչ մի տեղեկատվություն:
Այն, որ նա կարիք ունի իր Մոսկվա այցի կազմակերպման և անցկացման, որի օրակարգը հայտնի չէ և որի համար հատուկ մարդ է ուղեգրում Մոսկվա, հուշում է նրա ծածուկ նպատակի մասին: Բացի այդ Հայաստանի Հանրապետությունում գործում է ռազմական դրություն և կան բազմաթիվ վտանգներ թուրքիայի կողմից պատերազմական գործողությունների վերսկսման:
Հիշեցնեմ՝ 24.06.2020թ. Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Չմեկնելու պաշտոնական հիմնավորումը հայտարարվեց՝ գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը:
ՀՀ իրավապահ մարմիններին զգուշացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը փորձ են կատարում Մոսկվա ուղևորվելու անվան տակ դիմել փախուստի:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ կանխել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստը»:

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
144Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
187Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
183Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
181Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
15524.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
14624.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
14624.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
12824.10.2026, 22:54