«Հակառակ օրենքի պահանջին` բլոգեր Օնիկ Հարությունյանին ուղարկել են վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր». Աբրասիմ Աթոյան

Փաստաբան Աբրասիմ Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է․ վարժական հավաքների չի կարող կանչվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում՝ օրենքով նախատեսված բացառությամբ։
Մինչդեռ բլոգեր Օնիկ Հարությունյանին, ըստ առկա տեղեկությունների, վարժական հավաքների զորակոչվելու նպատակով ծանուցագիր է տրվել, չնայած նրան, որ մի քանի քրեական վարույթներով նա ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ։
ՀՀ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է այդ արգելքը՝ նախատեսելով բացառություն այն դեպքի համար, երբ քրեական հետապնդումն իրականացվում է վարժական հավաքներից խուսափելու պատճառով, և քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել մասնակցելու հավաքին։
Հետևաբար, եթե նշված հանգամանքները համապատասխանում են իրականությանը, իրավասու մարմինները պարտավոր են պարզաբանել՝ ինչ իրավական հիմքով է տրվել ծանուցագիրը և արդյոք հաշվի են առնվել օրենքի պահանջները։
Օրենքի պահանջների պահպանումը պարտադիր է բոլորի համար՝ առանց բացառության։
Հ.Գ Օ.Հարությունյանը գործերից մեկով 26.10.2026 թվականին հերթական դատական նիստի է Էջմիածնի դատարանում»:

«Պահանջում են ապամոնտաժել Տիգրանաշենի խաղահրապարակում տեղադրված խաղասարքը». Աղավնի Սուքիասյան (տեսանյութ)
1120:06
Ուժեղացված ծառայություն՝ Գյուլագարակի ընտրատեղամասի տարածքում (տեսանյութ)
1920:00
«Հակառակ օրենքի պահանջին՝ բլոգեր Օնիկ Հարությունյանին ուղարկել են վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր». Աբրասիմ Աթոյան (տեսանյութ)
3719:42
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
3619:36
Տիգրանաշենում խոչընդոտել են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար «Ուժեղ Հայաստան»-ը միջոցներ էր հատկացրել (տեսանյութ)
5319:12
Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
7918:36
«Հակասահմանադրական օրենքի պատճառով միայն Սարուխան գյուղում ընտրելու իրավունքից զրկել են 2000 մարդու». Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
6118:12
Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել
6218:00