«Խիղճ չունի». Պուտինը մանրամասնել է՝ ինչու չի կարող արհեստական ինտելեկտը դառնալ երկրի ղեկավար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ պետական կառավարման մեջ արհեստական ինտելեկտի դերը կաճի, սակայն մեքենան պետության առաջնորդ, այնուամենայնիվ, չի կարող դառնալ:
Ուրբաթ օրը նախագահը մասնակցել է արհեստական ինտելեկտի մասին բանավեճին։ Միջոցառման ընթացքում «Աֆինա» վիրտուալ օգնականը Պուտինին հարցրել է, թե արդյոք արհեստական ինտելեկտը կարող է նախագահ դառնալ:
«Հուսով եմ՝ ոչ։ Համենայնդեպս, առայժմ»,- պատասխանել է երկրի ղեկավարը։
Նա պարզաբանել է, որ արհեստական ինտելեկտը չունի սիրտ, հոգի, կարեկցանք և խիղճ։ «Այս բոլոր բաղադրիչները չափազանց կարևոր են այն մարդկանց համար, ում քաղաքացիները հատուկ լիազորություններ են տալիս երկրի բարօրությանն ուղղված որոշումներ կայացնելու և իրականացնելու համար»,- ասել է նախագահը:
Նրա կարծիքով՝ երբեմն նախագահներն ստիպված են լինում առաջին հայացքից ոչ այնքան ռացիոնալ որոշումներ կայացնել։ «Դրանք պետք է ընդունել՝ ելնելով երկրի քաղաքացիների պատմությունից, մշակույթից, ընթացիկ պրակտիկայից, ձգտումներից ու ակնկալիքներից։ Այդ որոշումները սոցիալական ոլորտի համար երբեմն անտրամաբանական են թվում՝ կենսաթոշակային ապահովման, առողջապահության ոլորտում, մարդու կենսագործունեության այլ ոլորտներում»,- նշել Է Պուտինը։
«Նախագահ-մարդու համար դրանք հիմնավորված են, քանի որ նա որոշում է կայացնում ոչ թե մեքենաների, այլ մարդկանց շահերից ելնելով»,- ընդգծել է նա:
Դրա հետ մեկտեղ Պուտինը կարծում է, որ արհեստական ինտելեկտը կարող է լավ օգնական և ուսուցիչ լինել ցանկացած մարդու, այդ թվում՝ պետության ղեկավարի համար:
«Արհեստական ինտելեկտի դերն ու նշանակությունը պետական կառավարման մեջ, անշուշտ, կաճի»,- ասել Է Պուտինը:

Ֆինլանդիան չեղարկել է միջուկային զենքի ներմուծման և արտադրության արգելքը
4521:44
«Իր ձեռքով իր գերեզմանը փորել է, բայց մեզ է ուզում փոսը գցել». Արթուր Դանիելյան
5521:12
«Այդ մարդու սիրտը կրկին արյուն է ուզում, հայի արյուն». Նաիրի Հոխիկյան
5320:42
35 երկիր արդեն իսկ աջակցել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը
7320:35
Ֆիլիպինների նախագահը Պուտինին հրավիրել է Մանիլայում կայանալիք՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին
6820:11
Իսրայելը Գազայում ոչնչացրել է երկու պաղեստինցի հրամանատարի
7720:05
«Պահանջում եմ հայց ներկայացնել ընդդեմ Փաշինյանի, ով փորձում է արատավորել ընտրողի համբավը»․ Լևոն Ջավախյան
6319:54
Թենիսի Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին
4219:24