Պատերազմի ընթացքում, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով, երթևեկության կանոնների խախտմումներ արածները կարող են դիմել ՃՈ

Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության պահանջների խախտումները Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում կատարելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ունենալու դեպքում վարչական պատասխանատվությունից ազատվելու նպատակով առաջարկում ենք դիմել Ճանապարհային ոստիկանություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Դիմումները կարող եք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն՝ դրանք առաքելով ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 9 հասցեով կամ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմում ներկայացնելու հետ կապված հարցերի համար կարող եք զանգահարել Ճանապարհային ոստիկանության վարչական բողոքների քննության բաժին՝ (011)54-47-83 կամ (011)54-49-78 հեռախոսահամարներին։

«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
7715:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
62903.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
79002.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
101827.08.2026, 23:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
136619.08.2026, 23:42
Տիգրան Ջրբաշյանը՝ շահագործումից դուրս եկած մեքենաների խնդրի մասին
143918.08.2026, 13:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
193213.08.2026, 23:06
Ռուսական նոր ավտոմոբիլային ապրանքանիշ Tenet Plus-ը ներկայացրեց L4 և L6 քրոսովերները (տեսանյութ)
192313.08.2026, 22:30